Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Մեկ բաժակ թեյը մեծացնում է ուղեղի ակտիվությունը. 1in.am

Մեկ բաժակ թեյը մեծացնում է ուղեղի ակտիվությունը. 1in.am

Բրիտանիայի Նյուքասլի համալսարանի գիտնականները պարզել են, որ թեյը կարող է ավելացնել ուղեղի արտադրողականությունը: Պարզվել է, որ ուղեղի նյարդաբանական ակտվությունը նշանակալիորեն բարձրանում է սև կամ կանաչ թեյի օգտագործումից մոտավորապես կես ժամ անց: Բացի այդ՝ թեյը նշանակալիորեն բարելավում է հիշողության, որոշումներ կայացնելու և ուշադրության հետ կապված գործընթացները:

Գիտնականների խոսքերով՝ թեյն օգնում է վերահսկելու օրգանիզմի բորբոքային գործընթացները, բարելավում է արյունատար անոթների վիճակը, որի շնորհիվ բարձրանում է ուղեղի ակտիվությունը:

Թեյում պարունակվող հակաօքսիդանտները դանդաղեցնում են ծերացման գործընթացը և իջեցնում սթրեսի մակարդակը: Սպիտակ թեյը կարող է կանխել ճարպակալումը նոր ճարպաբջիջների աճի նվազեցման հետևանքով:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. chaepedia.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ